Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞վ կլինի ավելի պետականամետ վարչապետ` հայաստանաբնակ և իրեն հայաստանցի համարող հնդիկի ժառա՞նգը, թե՞ ՆՓ-ն

Ո՞վ կլինի ավելի պետականամետ վարչապետ` հայաստանաբնակ և իրեն հայաստանցի համարող հնդիկի ժառա՞նգը, թե՞  ՆՓ-ն
09.02.2024 | 19:28

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ազգությամբ հնդիկ է: Ժամանակին վերջինիս ծնողները գաղթել են Մեծ Բրիտանիա, որտեղ ծնվել է Ռիշին:

Ասում են, որ Սունակը Թագավորության ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նրա կարողությունը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին պատկանող կարողությունից մեծ է:

Ռիշի Սունակն իրեն բրիտանացի է համարում և գործում է հանուն Մեծ Բրիտանիայի:

Այժմ պատկերացնենք, որ այս օրերին Հայաստան ներգաղթած հնդիկներից մեկի որդին կամ թոռը, մշտապես ապրելով Հայաստանում, ստանալով հայկական կրթություն և դաստիարակություն, մի 30-40 տարի անց ՀՀ վարչապետ դառնա:

Հայաստանի համար ո՞վ կլինի ավելի պետականամետ վարչապետ` հայաստանաբնակ և իրեն հայաստանցի համարող հնդիկի ժառա՞նգը, թե՞ Փաշինյան Նիկոլը:

Լուրջ խնդիր է:

Ռիշի Սունակի օրինակն հենց այնպես չբերեցի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2478

Մեկնաբանություններ